Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գործընկերների դեմ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել։
Թրամփի խոսքերը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարությունը` X միկրոբլոգում տարածելով նրա համապատասխան ելույթի տեսանյութը։
«Եվ, ի դեպ, բոլոր իրանցի հայրենասերներին՝ շարունակեք բողոքել… Դուք տեսաք, որ ես Իրանի հետ բիզնես վարող յուրաքանչյուրի նկատմամբ սահմանեցի մաքսատուրքեր, որոնք ուժի մեջ են մտել այսօր։ Եվ ես ասում եմ՝ դարձրեք Իրանը կրկին հզոր», – ասել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ 25% մաքսատուրք սահմանելու մասին։
Նրա խոսքով՝ իր վարչակազմը դիտարկում է մի քանի տարբերակ, այդ թվում՝ Իրանի դեմ ռազմական ուժի կիրառումը՝ ի պատասխան երկրում շարունակվող ցույցերի ճնշման։
