Արքայազն Հարին փորձում է կանխել Մեգան Մարքլի հուշագրությունների հրատարակումը
Արքայազն Հարին փորձում է համոզել իր կնոջը՝ Մեգան Մարքլին, չհրապարակել վերջինիս կյանքի հուշագրությունները: Այս մասին հաղորդում է RadarOnline-ը՝ հղում անելով ներքին աղբյուրին։
«Մեգանը ցանկանում է պատմել իրադարձությունների իր սեփական տարբերակը։ Նա կարծում է, որ իր կյանքի ամբողջական գլուխները, հատկապես թագավորական ընտանիքին միանալու ընթացքը, կամ սխալ են հասկացվել, կամ աղավաղվել, կամ պատմվել են բացառապես այլ մարդկանց տեսանկյունից»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ Մեգան Մարքլը ոչ միայն ցանկանում է պարզաբանել իրավիճակը, այլև գումար վաստակել։ Ներքին աղբյուրը հավելել է, որ դքսուհին գրքի հրատարակությունը համարում է իրենց ընտանիքի երկարաժամկետ ֆինանսական կայունության երաշխիք։ Սակայն աղբյուրը պնդում է, որ արքայազն Հարրին չի աջակցում կնոջ գաղափարին։
«Նա անկեղծորեն վախենում է, որ մեկ այլ խորապես անձնական գիրք, որը լայն ուշադրություն է գրավում, կչեղարկի կուլիսներում արձանագրված փոքր առաջընթացը։ Նա կարծում է, որ այն ոչ միայն կբացի հին վերքերը, այլև կարող է ընդմիշտ փակել իր ընտանիքի հետ հաշտեցման ցանկացած հույսի դուռ»,- բացատրել է թերթի աղբյուրը։



