Սոցիոլոգիայի Կիևի միջազգային ինստիտուտի հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 32%-ը, ովքեր եթե մասնակցեին այս տարվա մայիսի սկզբին կայանալիք նախագահական ընտրություններին, կքվեարկեին երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին, հայտնում է Interfax-ը:
«Հայաստանը և՛ ՀԱՊԿ-ի լավ անդամ է, և՛ ՆԱՏՕ-ի լավ գործընկերը»,- այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը` անդրադառնալով հարցին, թե Հայաստանի դեպքում հնարավո՞ր է համադրել ՀԱՊԿ անդամակցությունն ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը:
«ՀՀ-ՆԱՏO համագործակցությունն արժեքավոր է»,- այսօր «ՆԱՏՕ-Հայաստան. հարաբերությունները նոր մարտահրավերների կոնտեքստում» միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին ասաց ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գերլինդա Նեուսը` ներկայացնելով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական օրակարգը:
«Մենք բոլորս հավաքվեցինք ու միասին բացեցինք պահարանը: Այնտեղ փող չկար, միայն Կտակարաններ ու նրա անձնագրերը: Ամբողջ արարողությունը նկարահանված է տեսախցիկով: Հիմա պատրաստվում ենք դիմել ոստիկանություն ու կատարել անշարժ գույքի փաստաթղթերի մասին հայտարարություն»,-պատմել է Ջունայի զարմուհի Լիլյան՝ հավելելով, թե փաստաթղթերի անհետացման հետևանքով Ջունայի հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները ձգձգվում են:
Թուրքիայում ձերբակալված ռուս ուսանողուհի Վարվառա Կարաուլովան Ստամբուլից ուղևորվել է Մոսկվա, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով աղջկա ընտանիքի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովին:
«ՀՀ-ն ընդունել է այդ ձեռքը և ասել, որ ցանկանում է ստորագրել PFP ծրագիրը, նույնիսկ թարմացրել է այն: Սա յուրահատուկ իրավիճակ է. ՀԱՊԿ երկիրն ասում է, որ՝ այո, ինչո՞ւ ոչ, ինչը շահեկան է, կանի դա: Ծրագիրը հնարավորություն է տալիս արդիականացնել զինված ուժերը, քննարկել այն ԱԺ-ում, հասարակությունում»:
Չինաստանի անվտանգության նախկին նախարար Չժոու Յունականը, ում մեղադրում են կոռուպցիայի ու պետական գաղտնիքի հրապարակման մեջ, դատարանի որոշմամբ դատապարտվել է ցմահ բանտարկության, հայտնում են չինական ԶԼՄ-ները:
«Ժառանգությունը» Հայաստանի Հանրապետության փաստացի իշխանություններից եւ համահայկական կառույցներից պահանջում է քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական գործուն միջամտություն իրականացնել Սիրիայում մնացած հայության փրկության ուղղությամբ:
Այսօր Հունաստանի կոմունիստական արհմիությունները բողոքի ակցիա են կազմակերպել Հունաստանի ֆինանսների նախարարության շենքի մոտ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական պաշտոնին հավակնող ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արդեն գրանցվել է Instagram սոցցանցում:
«Փոխնախագահը նշել է, որ ԱՄՆ-ն ու G7-ի իր դաշնակիցները պատրաստակամ են սահմանել հավելյալ լուրջ միջոցառումներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, եթե դա անհրաժեշտ լինի»:
Հայերը ԺՀԿ-ի հետ կապված որոշ մտավախություններ ունեն: ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: ԺՀԿ-ն էլ Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է:
Այսօրվա դրությամբ դեռ հրդեհը չի մարվել՝ այրվում է 900 խմ տարողությամբ վառելիքի մեկ ամբար ու 13 ցիսեռն՝ յուրաքանչյուրը 50 խմ տարողությամբ, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվում է արտասահմանցի լրագրողների «սև ցուցակից, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ռուսաստանում խոշորագույն նավթային «Լուկօյլ» ընկերությունը զուտ շահույթը նավթի գնանկման հետևանքով 2015թ. առաջին եռամսյակում տարեկան արտահայտությամբ կրճատվել է 60%-ով, սակայն ընկերությունը ակնկալում է նավթի գնաճ մոտ ապագայում մինչև 1 բարելի դիմաց 75 դոլար, գրում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի զինյալները Սիրիայի Հոմս նահանգի զինվորական օդանավակայանից քիչ հեռու պայթեցրել են գազատարի մի հատված, հայտնում է PressTV գործակալությունը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Հունաստանի վարկային վարկանիշը ССС+-ից մինչև ССС, կանխատեսումը՝ բացասական, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ղազախստանը հաջողությամբ ավարտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) մտնելու բանակցությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Վլադիմիր Տոլստոյը երեկ Կրեմլում ճեպազրույցի ժամանակ հրապարակել է գրականության ու արվեստի, գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակների դափնեկիրների անունները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնում է Բաքու, որտեղ կմասնակցի առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
Հունիսի 11-ին աշխարհի մի շարք երկրներոիմ շոկոլադասերներն ու քաղցրակերները տոնում են Շոկոլադի համաշխարհային օրը, որի ստեղծման պատմությունն սկսվում է 1995-ից Ֆրանսիայում: Հետագայում տոնն սկսեցին նշել նաև այլ երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում:
«Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ մասնավոր վարկատուներին ունեցած մեր պարտքերը պետք է վերակազմավորվեն»,-ասել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը:
Ուկրաինացի լուսանկարիչ Իգոր Կոստինը, որը ենթադրաբար համարվում է առաջին մարդը, ով լուսանկարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի պայթյունի հետևանքները 1986թ. ապրիլին, մահացել է ՃՏՊ-ի հետևանքով 78 տարեկանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն՝ վկայակոչելով նրա կնոջը՝ Աննային:
«Երկու երկրներից ստացված վկայությունները, որտեղ ուղարկվել էին խաղաղարարները, մատնանշում են, որ վճարովի սեքսուալ ծառայությունները բավական տարածված են, սակայն այդ մասին հազվադեպ է հաղորդվում»,- Reuters-ը մեջբերում է զեկույցի տեքստը:
Մոսկվայում 3 «օրենքով գողեր» են ձերբակալվել, հայտնում է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները դեռեվս որոշ ժամանակ կշարունակեն տարաբնույթ մեկնաբանությունների եւ քաղաքական կանխատեսական վերլուծումների դուռ բացել։
Աշխարհասփյուռ հայությունը ողջունեց Կիլիկիո կաթողիկոսությանը՝ Թուրքիայի Սահմանադրական դատարան ապրիլի 27-ին դատական հայց ներկայացնելու համար՝ Սիսի իր պատմական նստավայրը վերադարձնելու պահանջով, որն այժմ գտնվում է Թուրքիայի Ադանա նահանգի Կոզան շրջանում: Կիլիկիո կաթողիկոսության նախկին աթոռանիստ կենտրոնը, որը հիմնադրվել է 1293 թվականին, բռնագրավվել էր թուրքական իշխանության կողմից 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանության տարիներին:
Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները հայտնել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ցանկության մասին, հայտնում է RT-ն:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հավանություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, որի խնդիրն է քննել այն եպիսկոպոսների գործերը, ովքեր կփորձեն թաքցնել երեխաների դեմ իրենց ենթակաների գործած սեքսուալ հանցագործությունների մասին ճշմարտությունը, հայտնում է BBC- ի ռուսական ծառայությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանում անցացվող առաջին Եվրոպական խաղերի հովանավորներիին՝ կոչ անելով «աչք չփակել խախտումների վրա հանուն սեփական հետաքրքրությունների ու պաշտոնապես խնդրել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված 12 լրագրողներին ու բլոգերներին, հայտնում է haqqin.az-ը: