«Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի». Թրամփ

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի ծառայողական գրագրության կանոնների խախտման հետ կապված սկանդալի պատճառով: Այս մասին, ըստ The Hill պարբերականի՝ հայտարարել է ննախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

«Այն բանից հետո, ինչ նա այսօր իմ մասին ասաց իր ստահոդ ճառում… ես այսպես կասեմ՝ Հիլարի Քլինթոնը պետք է բանտ նստի»,- հայտարարել է Թրամփը Սան-Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ) կայացած հանրահավաքում:

«Ստախոս Հիլարիի վատ ներկայացումը»,- գրել է Թրամփը Twitter սոցիալական ցանցում՝ միաժամանակ նշելով, որ Քլինթոնը «նախագահի տեսք չուներ»: Թրամփի կարծիքով՝ Քլինթոնը «մտադրվել էր ամբողջովին խեղաթյուրել» իր արտաքին քաղաքական գերակայությունները:

Թրամփի կարծիքով՝ Քլինթոնը պաշտպանեց Իրանի հետո գործարքը, որպեսզի խուսափի բանտարկությունից: «Եթե անկեղծ լինենք, նա սոսկալի մեղավոր է: Այն փաստը, որ նրան թույլ տվեցին մասնակցել այս նախընտրական արշավին, խայտառակություն է Միացյալ Նահանգների համար, խայտառակություն է մեր ազգի համար»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Քլինթոնը հայտարարել է, որ հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահ ընտրելը «տոնի առիթ կդառնա Կրեմլում»: Նա վստահություն է հայտնել, որ Թրամփն ի վիճակի չէ լինել նախագահ, իսկ նրա գաղափարները «վտանգավոր են»: «Նա բարոյապես պիտանի չէ այդ պաշտոնի համար, որը պահանջում է գիտելիքներ, ինքնատիրապետում եւ հսկայական պատասխանատվություն»,- նշել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը:

Անդրադառնալով իր արտաքին քաղաքական հայացքներին՝ նա ասել է, թե հանդես է գալիս Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ «խիստ, բայց մտածված մոտեցման» օգտին՝ նշելով, որ այդ երկրների ղեկավարների հետ շփվելու փորձ ունի:

Տեսանյութեր

Լրահոս