
Չինաստանն իրեն «գերտերություն» և «ավագ եղբայր» չի համարում

ՉԺՀ-ի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ իր երկիրը «գերտերություն» չէ եւ համաշխարհային գերիշխանության չի ձգտում:
«Չինաստանը «գերտերություն» չԷ, այլ զարգացող երկիր»,-ասել է ՉԺՀ-ի վարչապետը Asia News Network մեդիահոլդինգի լրագրողների հետ ունեցած խոսակցության ժամանակ, որի սղագրությունն իր կայքում մեջբերում Է Nation թերթը:
Քաղաքական գործիչը նշել Է, որ Չինաստանը բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով դեռեւս հետ է մնում Է աշխարհի 80 երկրներից: «Չինաստանը երբեք «ավագ եղբոր» դիրք չի բռնել:
Մեր երկիրը անկախ արտաքին քաղաքականության է վարում՝ առաջնորդվելով խաղաղասիրությամբ, բարիդրացիությամբ, անկեղծությամբ եւ փոխադարձ շահերով: Դրա հետ մեկտեղ Չինաստանը հավատում Է, որ բոլոր երկրները, մեծ թե փոքր, հավասար են»,- հավելել Է Կեցյանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP