Ֆրանսիայում հեղեղման պատճառով Լուվրից նկարների մասնակի տարհանում է սկսվել
Փարիզում Լուվրի ստորին հարկերից սկսվել Է արվեստի առանձին ստեղծագործությունների տարհանումը, որոնց ամենից ավելի Է սպառնում հեղեղումը. Այդ հայտնել Է ֆրանսիական մամուլը:
Հեղեղման սպառնալիքի պատճառով Փարիզում նաեւ փակվել Է Օրսի թանգարանը, որը գտնվում Է Սենի ձախ ափին:
Սպասվում Է, որ հունիսի 3-ին Սենում ջրի մակարդակը կհասնի առավելագույն վեց մետրի:
Ավելի վաղ Փարիզում վարարման պատճառով վտանգի «նարնջագույն» մակարդակ Էր հայտարարվել, որը միայն մեկ աստիճանով Է զիջում ամենաբարձրին, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: