Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Հունիսի 3-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանին: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները քննարկեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին այս տարվա վերջին Անտանանարիվուում նախատեսվող ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստման և օրակարգի հարցերի շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930