Էդգար Ղազարյանը չի ասել, որ իմ սեփականությունն Ադրբեջանին հանձնած դավաճանները պիտի սատկեին, դա զինվորի ու զինվորականների տված երդումն ա ասել. Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանը գրում է. «Էդգար Ղազարյանի սակրավորներին արված արտահայտության մասին.

Իմ սեփականությունն Ադրբեջանին հանձնած դավաճանները Էդգար Ղազարյանին ներողություն են քաշում, որ Տավուշի ականները մաքրած, և դրանով Ադրբեջանին մեր տարածքները հանձնած սակրավորների մասին ասել է, որ պետք է սատկեն:

Ներողություն իսկ ինչո՞ւ չէր կարող ասել:

Մոռացե՞լ եք, որ մեր տարածքն են դավաճանաբար ու սահմանադրության խախտումով հանձնել:

Մոռացե՞լ եք, որ այդ տարածքների համար զինվորականներ ու ոստիկաններ են զոհվել:

Մոռացե՞լ եք, որ այդ ականները հանձնելու ժամանակ մեր գերիներն ու պատանդներն են տանջվում Բաքվի զնդաններում:

Մոռացե՞լ եք, որ զինվորի ու զինվորականության գործը մեզ ու մեր տարածքները պաշտպանելն ա, ոչ թե անմեղ հերոսներին բանտերը լցրած, Արցախը հանձնած դավաճանի հրամանը կատարելն ա:

Մոռացե՞լ եք, որ դավաճանը պիտի իրա ձեռքերը իրա խոստման համաձայն կտրի, որ Տավուշից տարածք ա հանձնել:

Մոռացե՞լ եք, որ զինվորը երդում ա ուտում անվերապահորեն չխնայել կյանքը հայրենիքի պաշտպանության համար:

Ուրեմն դա Էդգար Ղազարյանը չի ասել, որ պիտի սատկեին, դա զինվորի ու զինվորականների տված երդումն ա ասել, որոնց հետո ատբոյից հետո ու ընտրատեղամասերը փակելուց հետո օգտագործել են որպես կեղծաքվե:

ՈՉ մեկդ ներողություն չխնդրեք նրա համար, ինչ գրված է զինվորական երդման տեքստում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31