![](/banners/BeFunky-design.jpg)
Կարսում զինավարժանքներ են անցկացվում
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/turk.jpg)
Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության մասին պայմանագրի համաձայն Կարսում երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ զինավարժանքներ են սկսվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ զինավարժանքներին մասնակցում են Թուրքիայի երրորդ բանակի հրամանատար Իսմայիլ Սերդար Սավաշը եւ Ադրբեջանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաեւը: Զինավարժանքներին առաջին անգամ որպես դիտորդ ներգրավված են Վրաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:
1200-ից ավելի զինծառայողների մասնակցությամբ անցկացվող մարտական հրաձգությամբ մարտավարական զինավարժանքների գլխավոր նպատակը հանդիսանում է փորձի փոխանակման անցկացմամբ զինված ուժերի միջեւ փոխադարձ կապերի զարգացումը, շտաբներում համատեղ ծրագրված գործունեության ստուգումը, ռազմական ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակի բարձրացմամբ նրանց միջեւ ներդաշնակվածության հասնելը եւ գործողություններ կատարելու ունակությունը: