Թուրքիան ամենաշատ արտահանումն իրականացրել է դեպի Գերմանիա

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) տվյալներ է հրապարակել հունվար-հունիս ամիսներին կատարված արտահանումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2026-ի առաջին կեսին Թուրքիան 94 մլրդ դոլարի արտահանում է իրականացրել 60 երկիր։ Այդ երկրներն ընդգրկված են «Արտահանման թիրախային երկրների ռազմավարության» շրջանակներում։

Թիրախային երկրների շարքում արտահանման ամենաբարձր ծավալը գրանցվել է Գերմանիայում՝ 11.2 մլրդ դոլար։ Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ն՝ 8.5 մլրդ դոլարով, Մեծ Բրիտանիան՝ 8 մլրդ դոլարով, Իտալիան՝ 7.2 մլրդ դոլարով և Ֆրանսիան՝ 5.7 մլրդ դոլարով։

Նշենք, որ Թուրքիան մտադիր է Գերմանիայի հետ երկկողմ առևտրի ծավալը հասցնել 60 մլրդ դոլարի, իսկ ԱՄՆ-ի հետ՝ 100 մլրդ դոլարի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31