Էրդողանը ԴԱԻՇ-ին մեղադրել է Թուրքիայում հարսանիքի ժամանակ իրականացրած պայթյունի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ հավանաբար Գազիանտեպ քաղաքում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է ԴԱԻՇ-ը, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի հայտարարությանը:
Գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «տարբերություն չկա» թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի խմբավորման, «Քրդական աշխատավորական» կուսակցության և ԴԱԻՇ-ի միջև, որոնք կարող են լինել Գազիանտեպի հարձակման հնարավոր մեղավորները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի:
Հաղորդվում է, որ դեպքի վայրից հայտնաբերվել է մահապարտի գոտի:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով Twitter-ում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկի հայտարարությանը, հայտնել էր, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել ԴԱԻՇ-ը:
Ներկայումս դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատությունը: