Ղազախստանն ու Իսրայելը ցանկանում են ԱԹՍ-ների համատեղ արտադրություն սկսել

Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովի` Իսրայել պաշտոնական այցի ընթացքում, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է բարձրտեխնոլոգիական սպառազինությունների արտադրման հարցը:

«Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղազախստանում իսրայելական տեխնոլոգիայով անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ»,- ասված է  Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախագիծը իրագործվելու է Աստանայի ավիացիոն-տեխնիկական կենտրոնում, որն ունի անհրաժեշտ արդյունաբերական հզորություններ և կադրային պոտենցյալ ԱԹՍ-ների արտադրության և սպասարկման համար:

Բացի այդ` համաձայնագիր է կնքվել ղազախ զինվորականներին ԱԹՍ-ների օպերատորների նախապատրաստության իսրայելական կենտրոնի բազայում ուսուցում անցկացնելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031