Շտայնմայերը Ռուսաստանից պահանջում է Հալեպում զինադադար հաստատել
Սիրիայի Հալեպ քաղաքում ընդհանուր պայմանավորվածությունների և կրակի 48-ժամյա դադարի մասին պայմանավորվածություններից հետո Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Մոսկվային հետևել համաձայնագրի իր մասի պահանջների կատարմանը:
«Ներկայումս անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի մենք արագ մարդասիրական օգնություն հասցնենք քաղաք, ինչպես նաև մարդկանց ապահովենք առաջին անհրաժեշտության ապրանքներով»,- ասել է Շտայնմայերը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում:
Գերմանացի նախարարի կարծիքով՝ Ռուսաստանի վրա՝ որպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի «ռեժիմի կողմնակցի», ընկած է «հատուկ պատասխանատվություն» զինադադարին հետևելու հարցում: Միաժամանակ, ողջ Սիրիայում կրակի դադարեցումը պետք է լինի «գլխավոր նպատակ»:
Եկող շաբաթ Հալեպ պետք է առաջին անգամ մարդասիրական օգնություն է հասցվի:
Անցած շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Եկատերինբուրգում հանդիպման ժամանակ Շտայնմայերը, խոսելով Հալեպի զանգվածային ռմբակոծությունների մասին, հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ, որ այդ իրավիճակը շարունակվի: