Պուտինը ցավակցել է Էրդողանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ցավակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Պատճառը Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունի հետևանքով սպանված տասնյակ մարդիկ են ու բազմաթիվ վիրավորները: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Չարագործությունը, որն իրագործվել է հարսանեկան հանդիսության ժամանակ, ցնցում է իր դաժանությամբ և ցինիզմով: Մենք կրկին համոզվեցինք, որ ահաբեկչությունը չի ընդունում ոչ միայն քաղաքակիրթ հանրության օրենքները, այլև մարդկային բարոյականության հիմնական նորմերը»,- ասված է Պուտինի հեռագրում:
Պուտինը հաստատել է նաև իր պատրաստակամությունը՝ սերտացնել հակաահաբեկչական համագործակցությունը թուրք գործընկերների հետ, ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: