Աշխարհի ամենափոքր ծովը Թուրքիայում է

Բացահայտվել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը։ Նշվում է, որ այն տեղակայված է երկու մայրցամաքների միջև ու չնայած իր փոքր չափերին ունի եզակի կառուցվածք, ռազմավարական և հիդրոգրաֆիկ առանձնահատկություններ։ Խոսքը 7052 քկմ մակերեսով Մարմարա ծովիմասին է, որը գրանցվել է որպես աշխարհի ամենափոքր ծով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այն միաժամանակ պարունակում է Սև ծովի ցածր աղիության և Էգեյան ծովի բարձր աղիության ջրերը։ Մարմարա ծովի նեղ ջրային ճանապարհը հին ժամանակներից ի վեր մեծ կայսրությունների լոգիստիկ կենտրոն է եղել, պատմության ընթացքում օգտագործվել է որպես միջմայրցամաքային առևտրի հիմնական միջանցք:

Դրա փոքր մակերեսը պատմականորեն հեշտացրել է նեղուցների անցման և ծովային երթևեկության վերահսկողությունը։

Չնայած իր փոքր չափսերին` այն ունի հսկայական ներուժ ձկների բուծման, առևտրային ձկնորսության և ծովային էկոհամակարգի առումով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31