Փարիզը պատրաստ է Սիրիայում հակամարտության լուծման հարցում աշխատել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց ոչ նախագահ Բաշար Ասադի:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի մասնակիցների համար կերակրացանկը կազմվում է դեռ հունվարին, իսկ ուտստները սկսում են պատրաստել միջոցառումից 2 օր առաջ, հայտնում է LifeNews-ը:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ դերասանուհին դեռևս չի կարողանում հաշտվել մոր մահվան հետ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել մեծամասշտաբ հակաահաբեկչական կոալիցիա, որի հիմքում, նրա կարծիքով, պետք է ընկած լինեն մուսուլմանական երկրները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Volkswagen-ը կարիք ունի նոր կադրերի: Ես ազատում եմ տեղս ու հրաժարական եմ ներկայացնում, որպեսզի տեղ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել էր Վինտերկորնը:
51-ամյա Ասադուլլահ Խանը, ով ծագումով Պակիստանից է, խոստովանել է իր 19-ամյա դստեր սպանությունը,ով խանութից պահպանակ էր գողացել, գրում է The Daily Mail-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանում ու կոչ է արել միջազգային հանրությանը պայքարել ահաբեկչության դեմ ու հակամարտությունները լուծել միջազգային համագործակցության ամրապնդման միջոցով:
Բժիշկները պարզել են երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դստեր՝ Բոբբի-Քրիստինայի մահվան պատճառը, սակայն այն չեն կարող հրապարակել դատական արգելքի պատճառով, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անթույլատրելի է համարել միգրացիոն հոսքերին դիմակայելու նպատակով պատերի շինարարությունը, հայտնում է TASS-ը:
Ռուսաստանը ՄԱԿ-ի առանցքային խաղացող է ու նրա քաղաքական մեկուսացումը ոչ մի իմաստ չունի: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Սիրիայի կոնֆլիկտը կդառնա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի քննարկման հիմնական թեման, որտեղ հանդես կգան աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանն արդեն մեկնարկել է: Ինչպես սպասվում է, միջազգային կազմակերպության տրիբունայից հանդես կգա 17 պետության ղեկավար: Նշենք, որ արդեն իսկ ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնել է գագաթաժողովում ռուսական պատվիրակության մասնակիցներից մեկը:
Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված ռազմական գործողությունները դատապարտող որևէ բառ չի ասել: Չնայած, ինչպե՞ս դատապարտեր, եթե, ըստ էության, հենց դրանք են ուրախացրել նրան:
Բժիշկները որոշում են կայացրել հոսպիտալացնել ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովին այն բանից հետո, երբ նրա վիճակը այս գիշեր վատացել է, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջան:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկիրը պետք է հարաբերություններ պահպանի Ռուսաստանի հետ ու պարտավոր է երկխոսություն վարել Մոսկվայի հետ, հայտնում է The Moscow Post-ը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը պատասխան սահմանափակող միջոցառումներ ձեռնարկել ուկրաինացի ավիաընկերությունների նկատմամբ, հայտնել է Մեդվեդևի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան:
Իտալացի ներդրողները շահագրգռված են թուրքական Osmangazi Elektrik Dağıtım AŞ էլեկտրաբաշխիչ ընկերության ձեռքբերմամբ, գրում է թուրքական HaberTürk թերթը:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ խոշոր գերտերությունների ղեկավարների շրջանում ականատես է եղել այն մտադրություններին, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը պետք է մնա իր պաշտոնին:
«Ռուսաստանը չի մասնակցի ոչ մի ռազմական օպերացիայի Սիրիայի կամ այլ պետությունների տարածքում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք պլանավորում»,- ասել է Պուտինը BBC-ի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում:
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ։
ԵՀՄՖ Նախագահությունը հրավիրում է Ձեր ուշադրությունը այն աղաղակող փաստի վրա, որ վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտելով իր կողմից վավերացված բազմաթիվ կոնվենցիաներ՝ ուղղված խաղաղ բնակչության հանդեպ մասսայական ոչնչացման զենք չկիրառելուն և հակառակ իր կողմից վավերացված նմանատիպ միջազգային իրավունքի նորմերին, վերջին օրերին կատարել է հանցագործություն՝ մասսայական ոչնչացման զինատեսակներից ռմբակոծելով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, դաժանաբար սպանել է ՀՀ քաղաքացիների՝ իրենց իսկ բնակատեղիում:
Իսրայելը նվազագույնը 3 ավիահարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին Գոլանի բարձունքներում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ապստամբների շրջանում իր աղբյուրին ու մոնիթորինգային խմբի արդյունքներին:
«Համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հակված է այդ գործընթացին՝ խոսում ենք ֆրանսիական կամ ամերիկյան նախաձեռնությա՞ն, թե՞ այդ ուղղությամբ գործադրված Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
«Ադրբեջանն այժմ համեմատում է ռազմական սցենարի հնարավոր կորուստներն ու շահերը: Այն ցանկանում է տեսնել, թե արդյո՞ք Ռուսաստանը կմիջամտի եւ թե արդյո՞ք նոր ձեւաչափով բանակցություններ կընդանան, որտեղ Հայաստանը կարող է ստիպված լիներ զիջումների գնալ»:
Հռոմի իշխանությունները դարձյալ պատրաստ են բարձրացնել զբոսաշրջիկների հարկերը հոբելյանական՝ 2016 թվականին:
Բաղդադն աջակցում է Մոսկվայի մասնակցությանը Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում, հայտարարել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին Միջազգային հարաբերությունների նյույորքյան խորհրդում, հայտնում է TASS-ը:
Սկսելով իր պատմական այցը Միացյալ Նահանգներ` այս նոյեմբեր Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը հույսի, հավատի և միասնականության ուղերձ է տարածելու «Wake Up!» պրոգրեսիվ ռոք ձայնասկավառակի տեսքով: