Ստոկհոլմում խաղալիքների նոր թանգարան է բացվել
Ստոկհոլմում նոր տեսարժան վայր է հայտնվել՝ Խաղալիքների թանգարան: Թանգարանի՝ Հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր հավաքածուում կա տարբեր ժամանակների 40 հազար առարկա, որոնք ակնառու լուսաբանում են երկրների եւ հասարակության զարգացման պատմությունը։
«Չկա մարդու գործունեության որեւէ բնագավառ, որը ներկայացված չլինի մանկական սենյակում: Ճիշտ է, այսօր միջին վիճակագրական շվեդացի երեխան 600 -700 խաղալիք ունի: Եվ դա փոքր-ին վախեցնում է»,- ՏԱՍՍ-ին պատմել է խաղալիքների բնագավառի փորձագետ Պետեր Պլունտկին:
Թանգարանի ցուցանմուշների թվում են մեքենաներ, տիկնիկներ, փափուկ խաղալիքներ, անագե զինվորիկներ, տիկնիկի տնակներ, պատկերապատումներ: Դրանցից ամենահները վերաբերում են 17-րդ դարին:
Թանգարանի մակերեսը 2,5 հազար քառակուսի մետր է: Այն գտնվում է Բերգրումետ ցուցասրահում: Ավելի վաղ այդ շենքը պատկանում էր պաշտպանության նախարարությանը:
Սկզբում թանգարանը բացվել է 1974 թվականին Վեստերոս քաղաքի Տիդյո ամրոցում: Բայց այն ժամանակ շատ ավելի փոքր էր Ստոկհոլմի ներկայիս թանգարանից: Ստոկհոլմի թանգարանը ոչ միայն մեծացված մակերես, այլեւ զգալիորեն ավելի լայն լսարան կունենա: