ԿԺԴՀ-ն հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին
Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի փորձարկման մասին, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, ըստ որի՝ հյուսիսկոչեական հեռուստատեսությունը հայտնել է, որ փորձարկնուﬓ անցել է «լիարժեք հաջող»։ Փենյանում պարզաբանել են, որ փորձարկված սարքը կարող է որպես մարտագլխիկ տեղադրվել ﬕջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա։
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ավելի վաղ հյուսիսկորեական պաշտոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը դիտել է հյուսիսկորեացի գիտնականների կողﬕց մշակված ջրածնային մարտալիցքը, որը բավականաչափ հավաք է ﬕջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա տեղադրելու համար։
Սեպտեմբերի 3-ին Հարավային Կորեայի զինվորականները թերակղզում գրանցել են անսովոր սեյսﬕկ ակտիվություն և ենթադրել, որ դա կարող է լինել ԿԺԴՀ-ի հերթական՝ վեցերորդ ﬕջուկային փորձարկումը։ 5,6 մագնիտուդով «արհեստական ստորգետնյա ցնցուﬓերը» գրանցվել են Պունգերի փորձադաշտում, որտեղ ԿԺԴՀ-ն սովորաբար իրականացնում ﬕջուկային ռումբերի փրձարկուﬓերը։
Ռուսաստանի ԳԱ Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի սեյսմոլոգները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ գրանցել են 6,3 մագնիտուդով երկրաշարժ։ Նրանց տեղեկատվության համաձայն՝ ցնցուﬓերը տեղի են ունեցել ԿԺԴՀ-ի հյուսիս-արևելյան մասում։
2006 թվականից ԿԺԴՀ-ն իրականացրել է հինգ ﬕջուկային փորձարկում, որոնցից երկուսը 2016 թվականին։ Դրա համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հյուսիսային Կորեայի նկատմամաբ պատժաﬕջոցներ է ընդունել՝ փորձելով նրան ստիպել հրաժարվել ﬕջուկային զենքի փորձարկուﬕց։