Bentley-ն խոյահարել է Սերբիայի նախագահի ավտոշարասյունը. ԶԼՄ
Bentley ավտոﬔքենան խոյահարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի ավոտշարասյունը։ Ինչպես սեպտեմբերի 3-ին հաղորդել է Politika թերթը, սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած ﬕջադեպի արդյունքում տուժածներ չկան։
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ իսպանական համարանիշերով Bentley-ն ﬗրճվել է ավտոշարասյան առաջին ավտոﬔքենայի ﬔջ, որտեղ գտնվել է նախագահը, արգելափակել է թիկնապահներով երկրորդ ավտոﬔքենան և փորձել փախուստի դիﬔլ։ Սակայն երրորդ ավտոﬔքենայի թիկնազորի աշխատակիցները հասել են իրավախախտներին և ձերբակալել նրանց։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ձերբակալվել է երեք սերբ, որոնք նախկինում խախտել են օրենքը։ Հրատարակչության տվյալներով՝ նրանք ﬔքենան վերցրել են ֆուտբոլիսիտից, ընդ որում, նրանցից ﬔկը ՃՏՊ-ից առաջ կոկաին է օգտագործել։
Սերբիայի ՆԳՆ ղեկավար Նեբոյշա Ստեֆանովիչը հաստատել է ՃՏՊ-ի փաստը՝ նշելով, որ «նախագահը հարձակման թիրախ չի եղել»։ «ՃՏՊ-ից հետո նախագահի թիկնազորը անհապաղ ձերբակալել է իրավախախտներին, ժամանել է ոստիկանությունը, հետաքննություն է սկսվել»,- ասել է նախարարը։
Ներկայում պարզվում են տեղի ունեցածի մանրամասները, վթարի ﬔղավորներին սպառնում է ﬕնչև 8 տարի ազատազրկում։