Թրամփը հավաստել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հավաստել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել ԿԺԴՀ-ի դեմ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ քաղաքական ղեկավարները քննարկել են նախօրյակին Փենյանի կողմից անցկացված միջուկային փորձարկումը: Թրամփը հաստատել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն ու ու իր դաշնակիցներին՝ «օգտագործելով դիվանագիտական, սովորական ու միջուկային հնարավորությունների ողջ սպեկտրը»:
Սեպտեմբերի 3-ին Պետանգոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են «արդյունավետ ու կործանիչ ռազմական պատասխան» տալ ԱՄՆ-ի կամ Վաշինգտոնի դաշնակիցների տարածքների համար Փենյանի կողից սպառնալիքի ծագման դեպքում: Նա պարզաբանել է, որ նախագահին առաջարկել է Կորեական թերակղզում ճգնաժամի լուծման մի քանի ուժային տարբերակ, սակայն ճշտել է, որ Ամրիկան չի ձգտում Հյուսիսային Կորեայի լիակատար ոչնչացման:
Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 3-ին հայտնել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: ԿԺԴՀ-ում հայտարարել են, որ խոսքը վերաբերում է մարտալիցքի, որը կարող է օգտագործվել բալիստիկ միջմայրցամաքային հրթիռների հանդերձման համար: Հարավկորեացի զինվորականները պայթյունի հզորությունը գնահատել են 100 կիլոտոննա:
Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված միջուկային փորձարկումը հարուցել է միջազգային հանրակցության կոշտ հակազդեցությունը: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգոթյան խորհուրդը սեպտեմբերի 4-ին կանցկացնի արտահերթ նիստ: