«Ֆրանսիան ﬕշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում». Մակրոնը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Հանրապետٳթյան անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«Պարո՛ն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և ամբողջ հայ ժողովրդին՝ մաղթելով երջանկություն և առաջընթաց:

Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-րդ տարեդարձը, և ես գիտակցում եմ այն ճանապարհը, հաճախ դժվար, որ անցել է հայ ժողովուրդը կայուն, ժողովրդավարական և բարգավաճ պետություն կառուցելու համար: Ես մաղթում եմ, որ գալիք տարիները թույլ տան ավելի խորացնել այս ճանապարհին ձեռք բերված արդյունքները:

Կցանկանայի Ձեզ վստահեցնել, որ Ֆրանսիան ﬕշտ կլինի Հայաստանի կողքին ապագայի կարևոր խնդիրները լուծելու գործում օգնելու համար: Այս առումով, ես հատկապես ուրախ եմ Հայաստանի և Եվրոպական ﬕության ﬕջև շրջանակային համաձայնագրի մոտալուտ ստորագրման համար, որը Ֆրանսիան կոչ էր անում:

Թույլ տվեք վերջապես հաստատել իմ հանձնառությունն առ այն, որ Ֆրանսիան ամբողջությամբ ստանձնում է Մինսկի խմբի համանախագահի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կայուն և բանակցված լուծում գտնելու համար:

Ընդունեք, խնդրեմ, պարո՛ն Նախագահ, իմ խորը հարգանքի հավաստիքը»:

Տեսանյութեր

Լրահոս