
Թրամփն Աֆրիկայում նոր պետություն է հորինել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու անգամ նշել է գոյություն չունեցող «Նամբիա» պետությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գվինեայում և Նիգերիայում մենք պայքարել ենք սարսափելի էբոլա վարակի դեմ: Նամբիայի առողջապահության համակարգն ավելի ինքնաբավ է դառնում»,- հայտարարել է նախագահը:
Ավելի ուշ, Սպիտակ տան կայքում հրապարակված ելույթի տարբերակում «Նամբիան» փոխարինվել է Նամիբիայով:
Պետությունների անուններում Թրամփը նախկինում ևս սխալներ է թույլ տվել: Ինչպես օրինակ՝ խոսելով Ուկրաինայի մասին՝ օգտագործել է «the» որոշիչ հոդը: