Բաժիններ՝

Ալժիրի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը նշանակվել է երկրի ժամանակավոր նախագահ. An Nahar

Ալժիրի Ազգի խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) ղեկավար Աբդելքադեր Բենսալեհն ապրիլի 9-ին հաստատվել է երկրի ժամանակավոր նախագահ: Պետության ղեկավարի պաշտոնում Բենսալեհի հաստատումը տեղի է ունեցել երկրի խորհրդարանի երկու պալատների նիստում, որն ուղիղ եթերով հեռարձակել է An Nahar հեռուստաալիքը:

77-ամյա Բենսալեհն Ալժիրը կգլխավորի 90 օրից ոչ ավելի ժամկետով, որի ընթացքում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ: Ըստ որում նախագահի պաշտոնակատարն արդեն չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար:

Բուտեֆլիկան իր պաշտոնից հեռացել է ապրիլի 2-ին՝ այդ մասին ծանուցելով Սահմանադրական խորհրդի նախագահին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930