Բաժիններ՝

Իսրայելում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակցելու համար գրանցվել են 40 ընտրադաշինք եւ կուսակցություն, սակայն էլեկտորալ արգելքը հաղթահարել եւ 21-րդ գումարման Կնեսետ (խորհրդարան) անցնել կարող են ակնկալել, 10-ից պակասը, եթե հավատալու լինենք սոցիոլոգներին։

Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ ընտրություններում հաղթելու հիմանական հավակնորդներն են՝ գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ «Կահոլ-Լավան» («Սպիտակ-երկնագույների» դաշինքը, որն այդպես է կոչվել Իսրայելի դրոշի գույներով) կենտրոնամետ դաշինքը՝ իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի գլխավորությամբ:

Էկզիթպոլերի արդյունքները կհրապարակվեն ժամը 22:00-ին ընտրական տեղամասերի փակումից անմիջապե հետո, ձայների հաշվման առաջին պաշտոնական տվյալներն սպասվում են մի քանի ժամ անց:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Իսրայելում այս ընտրություններում կկարողանան քվեարկել 6,34 մլն ընտրողներ: Օստ օրենքի, դրանք երկրի 18-ից բարձր տարիքի քաղաքացիներն են, որոնք քվեարկության օրը գտնվում են Իսրայելում կամ նրա սահմաններից դուրս պաշտոնական գործողումներում: Ընդամենը երկրի տարածքում գործելու է 10 հազար 720 ընտրատեղամաս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս