Բաժիններ՝

Եվրահանձնաժողովն արձագանքել է նոր մաքսերի վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքներին

Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Boeing ընկերության համար ԱՄՆ-ի լրահատկացումների շուրջը վեճի շրջանակներում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչն՝ արձանգանքելով Airbus-ի լրահատկացումների պատճառով հնարավոր նոր մաքսերի վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարություններին:

Ինչպես ապրիլի 9-ին ավելի վաղ հայտնել է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի գրասենյակը, Վաշինգտոնը դիտարկում է Եվրամիությունից ներմուծման նոր մաքսերի սահմանումը, քանի դեռ ԵՄ-ն չի դադարեցրել Airbus-ի լրահատկացումը:

Այն ապրանքների նախնական ցուցակը, որոնք կարող են ենթարկվել նոր մաքսերի, ներառում է քաղաքացիական ուղղաթիռները եւ ինքնաթիռները, ինչպես նաեւ դրանց համալրող մասերը: Բացի դրանից, ցուցակում ներառված են սաղմոնի սուկին, ծովախեցգետինները, պանիրները, ձիթայուղը, ջեմերը, հյութերը, գինին, գորգերը եւ բազմաթիվ այլ ապրանքներ: Մաքսերը կարող են վերաբերել չորս երկրի՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային եւ Մեծ Բրիտանիային:

«Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունում մամուլի համար արված հայտարարությունը, որը երեկ հրապարակել է ԱՄՆ-ի առեւտրի ներկայացուցչը, եւ կոնսուլտացիաների համար Airbus-ի նկատմամբ ԱՀԿ-ում վեճի շուրջը պատասխան գործողությունների նախնական ցուցակի հրապարակումը»,- ասել է ԵՀ-ի պաշտոնյան՝ մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները:

Նրա խոսքով՝ առեւտրական ներկայացուցչի կողմից բերված տվյալները «հիմնված են ԱՄՆ-ի ներքին գնահատումների վրա», որոնք չեն գնահատվել ԱՀԿ-ի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս