Բաժիններ՝

Յունկերը խոստացել է «չանհետանալ» Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո

Եվրահանձնաժողովի ղեկավարի Ժան-Կլոդ Յունկերը հավաստիացրել է, որ իր պաշտոնը թողնելուց հետո չի անհետանա «եվրոպական պեյզաժից»։ Յունկերի եւ նրա գլխավորած Եվրահանձնաժողովի կազմի մանդատը կավարտվի այս տարվա աշնանը:

«Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրել ընտրություններում, որովհետեւ որոշում եմ ընդունել չնորացնել իմ մանդատը: Ոմանք ափսոսում են դրա համար, մյուսներն ասում են, թե ես կանհետանամ եվրոպական պեյզաժից: Ես չեմ անհետանա: Որովհետեւ ես խորապես արմատակալած եմ այն բանում, ինչ անում է Եվրոպան»,-ապրիլի 9-ին հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում:

ԵՄ-ում առաջատար քաղաքական ուժից՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունից» (ԵԺԿ), ԵՀ-ի նոր ղեկավարի պաշտոնի թեկնածուն Եվրախորհրդարանում ԵԺԿ-ի խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930