Բաժիններ՝

Կոնգրեսական Սուոլուելը մտադիր է 2020 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։

«Ես վեց տարի է՝ Կոնգրեսում եմ: Ես մեր երկիրը պաշտպանել եմ հետախուզության կոմիտեից, երբ մեր ժողովրդավարությունը մազից էր կախված: Ես շատ բան եմ արել, բայց կարող եմ էլ ավելին անել»,-հայտարարել է նա CBS հեռուստաալիքով՝ հանդես գալով «Ուշ շոու՝ Սթիվեն Քոլբերթի հետ» հաղորդման ժամանակ: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետը կդառնա ԱՄՆ-ի Սահմանադրության ազատորեն զենք կրելու իրավունքի վերաբերյալ երկրորդ ուղղման բարեփոխումը:

«Ես խոսել եմ երեխաների հետ, որոնք նստած են իրենց դասարաններում, վախենում եմ, որ նրանք կդառնան զենքի կիրառմամբ բռնության հաջորդ զոհը: Ես տեսնում եմ, որ Վաշինգտոնը ոչինչ չի անում լռության րոպեներից հետո: Եվ ես տեսնում եմ օրենսդիրների, որոնք իրենց զենքն ավելի շատ են սիրում, քան մեր երեխաներին»,-ասել է Սուոլուելը:

«Ես պատրաստ եմ լուծել այդ խնդիրները, ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-նշել է նա: Հեռուստաալիքի տվյալներով՝ որպես հետախուզության կոմիտեի եւ իրավաբանական կոմիտեի անդամ իր աշխատանքի ընթացքում Սուոլուելն իրեն դրսեւորել է որպես Սպիտակ տան կողմից անցկացվող քաղաքականության ամենախիստ քննադատներից մեկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս