
Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Հյուսիսկորեացի առաջնորդի զրահապատ գնացքը ժամանել է 11:01 (մոսկովյան ժամանակով): Մինչ կանգառ հասնելը գնացքի ետևից վազել են թիկնազորի աշխատակիցները:
Կիմ Չեն Ունը ժպիտով ողջունել է ներկաներին և նրանց ուղեկցությամբ անցել կայարանի հրապարակով, որտեղ պատվիրակությանը դիմավորել է Պատվո պահակախմբի նվագախումբը:
Այնուհետև Հյուսիսային Կորեայի առաջնորդը մեքենայով ուղևորվել է Վլադիվոստոկի Ռուսկի կղզի` Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածք, որտեղ ապրիլի 25-ին նախատեսվում է Կիմ Չեն Ունի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հուսամ` այս հանդիպումը հաջող և օգտակար կլինի, հուսամ` հարգելի նախագահ Պուտինի հետ բանակցությունների արդյունքում ես կկարողանամ հստակ քննարկել Կորեայի թերակղզում կարգավորումներին և Ռուսաստանի հոտ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր»,- «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է առաջնորդը: