Բաժիններ՝

«Դա ամոթալի է». Թրամփն արձագանքել է Ջո Բայդենի և Չինաստանի կապերի մասին տեղեկություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցություն է հայտնել նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն անցկացնելու գաղափարին: Այս մասին նախագահ Թրամփը հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում, որի մի հատվածը հրապարակվել է «Twitter»-ում:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո՞ք անհրաժեշտ է հետաքննել Բայդենի և Չինաստանի հնարավոր կապերը, ինչը, ըստ տեղեկությունների, ներդրվում են ընտանեկան բիզնեսում, Թրամփը նշել է՝ հարյուր տոկոսով: «Դա ամոթալի է»,-ասել է Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, 2013 թվականին Ջո Բայդենի որդու ընկերությունը կապիտալ ներդրումների գործարք է կնքել Չինաստանի բանկի հետ: Նշվում է, որ Ջո Բայդենի որդին իր գործընկերների հետ մի քանի կոմերցիոն կառույցներ է ստեղծել, որոնք մասնակցություն են ունեցել միլիոնավոր դոլարներ արժողությամբ գործարքներում՝ կապված չինական ընկերությունների հետ: 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2020 թվականի նոյեմբերին: Թրամփը կմասնակցի երկրորդ անգամ: Ջո Բայդենն ապրիլին հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս