Բանակցությունների ընթացքում հանցագործների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերաճել է փոխհրաձգության
Դուշանբեի արվարձանի գաղութում առնվազն 29 կալանվոր է զոհվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության համար դատապարտվածների խռովության հետեւանքով, որը տեղի է ունեցել մայիսի 19-ի երեկոյան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել էուժային գերատեսչություններից մեկի մի աղբյուր: Բացի այդ, ինչպես գործակալությանը ճշտել են Տաջիկստանի արդարադատության նախարարությունում, անկարգությունների զոհ է դարժել ուղղիչ հիմնարկության երեք աշխատակից:
«Խռովարարները չեն ենթարկվել անկարգությունները դադարեցնելու պահանջին: Նրանք հարձակվել ու վիրավորել են գաղութի մի քանի աշխատակիցների: Սպանվել է երեք սպա»,- նշել են գերատեսչությունում: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 30 առանձնապես վտանգավոր կալանավորներ, որոնք պատիժ են կրում ԻՊ-ին մասնակցության մեղադրանքով, «զինվելով դանակներով եւ այլ սառը զենքով, պատանդ են վերցրել գաղութի աշխատակիցների, որպեսզի փախուստի փորձ ձեռնարկեն»:
«Բանակցությունների ընթացքում հանցագործների միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերաճել է փոխհրաձգության… Գաղութի վարչակազմը ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել , եւ անկարգությունները ճնշելիս զոհեր են եղել առանձնապես վտանգավոր կալանավորների շրջանում»,- հավելել են նախարարությունում: Անկարգությունների հետեւանքով սպանվել էառնվազն 29 կալանավոր:
«Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը տեղեկացված է միջադեպի մասին»,- հավելել է ՏԱՍՍ-ի աղբյուրը ուժային գերատեսչությունում: