Բաժիններ՝

Ալաբամայում գրեթե լիովին արգելել են աբորտները

ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում հավանության է արժանացել այն օրենքը, որը գործնականում լիովին արգելում է աբորտները՝ նույնիսկ ինցեստի կամ բռնության դեպքերում: Եթե փաստաթուղթը ստորագրի նահանգապետը, ապա դա ԱՄՆ-ում կլինի նմանօինակ ամենախիստ արգելքը, տեղեկացնում է BBC-ին:

Աբորտը կթույլատրվի միայն որոշակի իրավիճակներում, երբ մոր առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Օրենքի օգտին քվեարկել են նահանգի սենատի 25 անդամներ, վեցը դեմ են եղել: Այժմ փաստաթուղթն ստորագրման համար ուղարկվելու է հանրապետական նահանգապետ Քեյ Այվիին:

Նա չի ասել՝ կստորագրի այն արդյոք, բայց նրան համարում են աբորտների մեծ հակառակորդ: Արգելքի հակառակորդ ակտիվիստները հույս ունեն, որ օրենքի ընդունումը կարելի կլինի վիճարկել Գերագույն դատարանի 1973 թվականի որոշման օգնությամբ, որն օրինականացրել է աբորտն ԱՄՆ-ի տարածքում:

Կանանց ազգային կազմակերպությունն արգելքը համարել է «ոչ սահմանադրական», հայտարարելով, որ դա «աբորտների դեմ հանդես եկող թեկնածուների թափանցիկ փորձն է՝ քաղաքական աջակցություն ապահովելու առաջիկա ընտրություններում»:

Սթեյսի Ֆոքսը՝ «Ընտանիքի պլանավորում» կազմակերպությունից, այդ որոշումը համարել է«սեւ օր Ալաբամայի եւ ամբողջ երկրի կանանց համար»: Իր հայտարարության մեջ նա ասել է, որ Ալաբամայի քաղաքական գործիչները «մշտական խայտառակության մեջ են ապրելու այդ քվեարկության համար, եւ մենք հոգ կտանենք, որ յուրաքանչյուր կին իմանա, թե դա ում ձեռքի գործն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս