
Չինաստանում երեք մարդ է զոհվել բարի տանիքի փլվելու հետևանքով, տուժածների թիվն անցնում է 80-ից

ՉԺՀ-ի Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի Բայսեի քաղաքային օկրուգում բարի տանիքի փլուզման զոհերի թիվը հասել է երեքի: Ինչպես մայիսի 20-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, եւս 83 մարդ վիրավորվել է։
Տեղական ժամանակով 08:00-ի (Երեւանի ժամանակով 04:00-ի) տվյալներով՝ տուժածներից մեկի վիճակն օրհասական է, եւս յոթ հոգու վնասվածքները ծանր են: 62 տուժածներ գտնվում են բժիշկների հսկողության ներքո, 13 հոգի արդեն տուն է ուղարկվել:
Տանիքի փլուզումը տեղի է ունեցել «0776» բարում գիշերը տեղական ժամանակով 01:00-ին: Արտակարգ պատահարի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում է: Դրան մասնակցում է արտակարգ ծառայությունների 160 աշխատակից, գործի է դրված 22 միավոր տեխնիկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: