Բաժիններ՝

Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլերի հետ. պատճառը սկանդալային տեսագրությունն է

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարվում է աշխատել փոխկանցլեր Հայնց-Քրիսթիան Շտրախեի հետ՝ վերջինիս մասին հրապարակված սկանդալային տեսագրության պատճառով: Փոխկանցլերը պաշտոնաթող կլինի: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն: Հրապարակված տեսագրությունում փոխկանցլերը հանդիպել է ռուս օլիգարխ Ալեն Մակարովի զարմուհու հետ, որի ընթացքում խոսվել է կուսակցությանն անօրինական փոխանցումների մասին, ինչպես նաև կառավարական գործարքների առնչությամբ փոխադարձ երաշխիքների վերաբերյալ:  Խոսակցությունը տեղի է ունեցել երկու տարի առաջ, խոսքը 250 մլն եվրո նվիրաբերության մասին:

Տեսանյութի հեղինակը հայտնի չէ, լրատվամիջոցները ենթադրում են, որ հնարավոր է դա կազմակերպվել է փոխկանցլերի օգնականներից մեկի աջակցությամբ:

Նշվում է, որ Շտրախեի տեղը կարող է զբաղեցնել Ավստրիական ազատության կուսակցություն գլխավոր քարտուղար Քրիստիան Հաֆենեկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031