
Թրամփն կարգադրագրեր է ստորագրել Կանադայից և Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է երկու կարգադրագիր Կանադայից եւ Մեքսիկայից պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման մասին: Մայիսի 19-ին փաստաթղթի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Ես պարզեցի, որ … Կանադայից եւ Մեքսիկայից ալյումինի ներմուծումն այլես չի սպառնա վնաս հասցնել (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը»,- նշված է պետության ղեկավարի կարգադրագրում: Այդ եզրակացություններին համապատասխան՝ նա «որոշել է Կանադան եւ Մեքսիկան» հանել այն երկրների ցուցակից, որոնց նկատմամբ ներմուծման մաքսեր են կիրառվում:
Համանման փաստաթուղթ է հրապարակվել այդ երկու երկրներից պողպատի ներմուծման մաքսերի վերացման վերաբերյալ: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ն սկսել է պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսեր սահմանել՝ ժամկետի երկարաձգում տրամադրելով մի շարք երկրների: Անցյալ տարվա հունիսից սահմանափակիչ միջոցները գործողության մեջ էին մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Եվրամիության նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը