Բաժիններ՝

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

Եվրոպացիների կեսից ավելին այն կարծիքին է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում: Այդ մասին վկայում է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որի տվյալները մայիսի 16-ին ներկայացրել է The Guardian թերթը:

Հետազոտության համաձայն, որն անցկացվել է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատվերով, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում եւ Լեհաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսից ավելին կարծում է, որ ԵՄ-ի փլուզումը «իրական հնարավորություն» է առաջիկա 10-20 տարում:

Այս կարծիքը, ինչպես նշում են 14 երկրում անցկացված հարցման հեղինակները, երկրներ, որոնք Եվրախորհրդարանում ունեն տեղերի 80 տոկոսը, Ֆրանսիայում պաշտպանում է մասնակիցների 58 տոկոսը: Եվրոսկեպտիկներն ավելի շատ են միայն Սլովակիայում (66 տոկոս):

Միայն երեք երկրում՝ Շվեդիայում, Դանիայում եւ Իսպանիայում, է նման տխուր հեռանկար կանխագուշակողների բաժինը կազմել է հարցվածների կեսից պակաս մասը՝ 44 տոկոս, 41 տոկոս եւ 40 տոկոս՝ համապատասխանաբար: Հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ-ի անդամ երկրների միջեւ զինված հակամարտությունների առաջացումը, որը հենց ստեղծվել է եվրոպական աշխարհամասում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով:

Այս կարծիքը, մասնավորապես, պաշտպանում է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների 46 տոկոսը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» գերմանական կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը: Հարցվածների երեք քառորդը կարծում է, որ քաղաքական համակարգը կա՛մ ազգային մակարդակով, կա՛մ Եվրամիության մակարդակով անբավարար է աշխատում:

Ֆրանսիայում, ինչպես նշում է հրատարակությունը, հարցմանը մասնակցածների միայն 15 տոկոսն է պաշտպանում հակառակ կարծիքը: Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին նշանակված ընտրությունների նախաշեմին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս