
Պերուում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել

Պերուում ռազմական ուղղաթիռը հումանիտար ականազերծման աշխատանքների ժամանակ Էկվադորի հետ սահմանին կործանվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուղղաթիռում գտնվող երկու մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել:
Տարվում է հետաքննություն կատարվածի պատճառները հայտնաբերելու նպատակով: