Բաժիններ՝

Իմ բժշկական զննության արդյունքները ծայրաhեղ լավն էին. Թրամփ

Իմ բժշկական զննության արդյունքները ծայրահեղ լավն էին։ Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ բժշկական զննության արդյունքները, որն անցկացվել է Ուոլտեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում և հենց նոր հրապարակվել է, ծայրահեղ լավն էին: Ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնցից ոչ մեկը երբևէ չի անցել հաստատված, բարձր բարդության Կոգնիտիվ Թեստ, ես հավաքել եմ կատարյալ 30 միավոր 30-ից, ինչը համարվում է «ծայրահեղ ինտելեկտ»: Տխմարոկրատներն իրո՞ք զարմացած են:

Իրականում, սա իմ չորրորդ նման թեստն է, բոլորը՝ կատարյալ կամ 120 ճիշտ պատասխան տրված 120 հարցերից: Շատ հազվադեպ է պատահում, որ որևէ մեկը Կատարյալ Արդյունք գրանցի, հատկապես, երբ դրան հասնում են չորս անգամ անընդմեջ: Բոլոր նրանք, ովքեր առաջադրվում են Նախագահի և Փոխնախագահի պաշտոններում, պետք է ստիպված լինեն անցնել բարձր բարդության Կոգնիտիվ Թեստեր: Կոնգրեսը և Տխմարոկրատները պետք է պահանջեն դա»,- գրել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031