ԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները․ Թրամփ

ԱՄՆ-ը, այն դեպքում, եթե Իրանի հետ գործարք չկնքվի, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, որովհետև գործարքի կնքման դեպքում բենզինի գները կնվազեն, բայց եթե շտապենք, չի հաջողվի լավ գործարք կնքել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ մենք հիանալի գործարք կկնքենք կամ դրան վերջ կտանք ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

«Դանդաղ, բայց վստահորեն մենք, կարծում եմ, ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Իսկ եթե մենք դա չստանանք, ապա դրան վերջ կտանք այլ մեթոդով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ «կգերադասեր գործարքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031