Anthropic-ը դարձել է արհեստական բանականության ամենաթանկ ստարտափն աշխարհում
Ամերիկյան Anthropic ընկերությունը ֆինանսավորման վերջին փուլում ներգրավել է 65 միլիարդ դոլար՝ իր արժեքը հասցնելով 965 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
Դրա շնորհիվ Anthropic-ը գերազանցել է իր մոտակա մրցակից OpenAI-ին, որը ChatGPT-ի մշակողն է։ Այս ընկերությունում ներդրումների ծավալը կազմել է 852 միլիարդ դոլար, ինչը ոլորտում երկրորդ ցուցանիշն է աշխարհում։
The Hill-ն ընդգծում է, որ Anthropic-ը կտրուկ առաջընթաց է գրանցել, քանի որ երեք ամիս առաջ ընկերությունը ներգրավել էր 30 միլիարդ դոլար՝ 380 միլիարդ դոլար գնահատվելու պարագայում։
Anthropic-ը և OpenAI-ը 2026 թվականին նախատեսում են բաժնետոմսերի առաջնային հանրային տեղադրում իրականացնել ֆոնդային բորսայում։ Նրանց մոտակա մրցակիցներից մեկը՝ Իլոն Մասկի SpaceX-ը, արդեն բաժնետոմսերի նախնական հանրային տեղադրման հայտ է ներկայացնել՝ դառնալով արհեստական բանականության ոլորտի երեք հզոր ընկերություններից առաջինը, որը դիմել է այս քայլին։ Ակնկալվում է, որ SpaceX-ի բաժնետոմսերի արժեքը (1.25 տրիլիոն դոլար) կդառնա խոշորագույնը Ուոլ Սթրիթի բորսայի պատմության մեջ։



