Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 123 հազարի

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 12-ի առավոտվա դրությամբ հասել է 122 հազար 926-ի: Այդ մասին հայտնել է China Morning Post հոնկոգյան թերթը, որը տվյալների էլեկտրոնային հաշվարկ է վարում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, մահացածների ու ապաքինվածների մասին։

Ընդ որում մայրցամաքային Չինաստանին բաժին է ընկնում հիվանդության 80 հազար 793 հաստատված դեպք, նրա սահմաններից դուրս վարակվածների թիվը հասել է 37 հազար 673-ի՝ անցած 24 ժամվա ընթացքում ավելանալով ավելի քան 4,9 հազար դեպքով: Ընդամենն աշխարհում գրանցվել է նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 4601 դեպք, Չինաստանի մայրցամաքային մասում՝ 3169:

Մասնավորապես, Իտալիայում գրանցվել է հիվանդանալու 12 հազար 462 հաստատված դեպք, մահացել է 827 մարդ, Հարավային Կորեայում՝ 7869 (66), Իրանում՝ 9 հազար (354), Գերմանիայում՝ 1296 (երկու), Ֆրանսիայում՝ 1784 (33), Իսպանիայում՝ 2140 (48), Ճապոնիայում՝ 11281 (19): Ընդամենն աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է ավելի քան 67 հազար մարդ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել է համավարակ: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս