ՕՊԷՔ-ը 2020 թ. նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումն իջեցրել է COVID-19-ի պատճառով
ՕՊԷՔ-ը 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը կորոնավիրուսի պատճառով իջեցրել է օրական 0,92 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 0,06 միլիոն բարել։
«COVID-19-ի բռնկման ազդեցությունը Չինաստանի տրանսպորտային եւ արդյունաբերական սեկտորի վրա դարձել է այդ վերանայման հիմնական պատճառը: Բացի այդ, ենթադրվում է, որ բռնկումը նավթի պահանջարկի վրա կազդի այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Եվրոպան, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) մեջ մտնող պետություններում եւ Մերձավոր Արեւելքի մի քանի երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում»,-ասվում է կարտելի հաշվետվության մեջ: Ենթադրվում է, որ նավթի ընդհանուր համաշխարհային պահանջարկը 2020 թվականին կկազմի օրական 99,73 մլն բարել: Ընդ որում՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակում սպառման ավելի բարձր մակարդակ է սպասվում, քան առաջին կիսամյակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: