Բաժիններ՝

Հռոմի պապը պատմության մեջ առաջին անգամ ընդհանուր ունկնդրություն է անցկացրել տեսահեռարձակմամբ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 11-ին Վատիկանում պատմության մեջ առաջին անգամ ավանդական ընդհանուր ունկնդրությունն անցկացրել է Համացանցում ուղիղ հեռարձակման միջոցով՝ կորոնավիրուսով վարակման վտանգի կանխման նպատակով: Առաքելական պալատի գրադարանից քահանայապետի ելույթի տեսահեռարձակումը վարել է Սուրբ աթոռի Vatican News տեղեկատվական պորտալը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը զորակցություն է հայտնել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում բոլոր հիվանդացածներին եւ սրտանց շնորհակալություն է հայտնել բոլոր բժիշկներին, ամբողջ բժշկական անձնակազմին, ինչպես նաեւ կամավորներին, որոնք այդքան ծանր պահին օգնում են մարդկանց պայքարելու հիվանդության դեմ: Միաժամանակ Ֆրանցիսկոս պապը վերստին առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել Սիրիայի զինված հակամարտության ծանր հետեւանքների վրա: «Չէի ցանկանա, որ այդ ցավը, այդ համաճարակը մեզ հարկադրեր մոռանալ դժբախտ սիրիացիներին, որոնք տառապում են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանին»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս