
Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով և այժմ մեկուսացվել են Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժում են անցնում: Այս մասին հինգշաբթի Instagram-ում հայտնել է դերասանը:
«Մենք մեզ հոգնած էինք զգում, մրսածության և թեթև տենդի ախտանշաններ ունեինք: Ճիշտ վարվելու համար, ինչպես անհրաժեշտ է այսօրվա աշխարհում, մենք կորոնավիրուսի թեստ ենք հանձնել, որի պատասխանը դրական է եղել»,- նշել է դերասանն իր հաղորդագրության մեջ: