![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանի Կոմկուսի անդամներն ավելի քան 1,1 մլրդ դոլար են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1008120.jpg)
Չինաստանի Կոմունիստական կուսակցության (ՉԿԿ) անդամները որպես կամավոր նվիրատվություն շուրջ 7,68 մլրդ յուան (ավելի քան 1,1 մլրդ դոլար) են տրամադրել նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումները ֆինանսավորելու համար: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Նրա տվյալներով՝ ընդամենը համազգային ակցիային միացել է 74,36 մլն մարդ: Սպասվում է, որ հաջակցություն իշխանությունների կողմից գործադրվող ջանքերի շարժման մասնակիցների թիվը կշարունակի ավելանալ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն, ՉԿԿ-ի շարքերում հաշվում է ավելի քան 90,6 մլն մարդ: ՉԺՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար պետական բյուջեի ծախսերն արդեն գերազանցել են 110 միլիարդ յուանը (գրեթե 16 մլրդ դոլար), հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: