Saudi Aramco-ն նավթի արտադրական հզորությունները կավելացնի օրական 1 մլն բարելով

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մտադիր է նավթի արդյունահանման արտադրական հզորություններն ավելացնել օրական 1 մլն բարելով: Այդ մասին ասված է Saudi Aramco ընկերության հաղորդագրության մեջ։

«Saudi Aramco-ն հայտարարում է, որ էներգետիկայի նախարարությունից ցուցում է ստացել կայուն արտադրական հզորություններն օրական 12 միլիոնից ավելացնել մինչեւ 13 մլն բարել»,-նշվում է փաստաթղթում: Ցուցումն իրականացնելու ժամկետը չի նշվում:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել է ապրիլից նավթի արդյունահանումը 26 տոկոսով՝ օրական մինչեւ 12,3 մլն բարել ավելացնելու մտադրության մասին, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031