Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Politico

Բժիշկները նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն են հայտնաբերել ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատոր Մարիա Քանթուելի (դեմոկրատ Վաշինգտոնի նահանգից) աշխատակազմի աշխատողի մոտ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց տվյալներով՝ օրենսդրի աշխատակազմի անդամն աշխատում է նրա գրասենյակում, որը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում Կոնգրեսի շենքերից մեկում: Քանթուելը պարտավորեցրել է իր բոլոր աշխատակիցներին այս շաբաթ աշխատել հեռավար եղանակով: Սենատորը նաեւ խնդրել է նրանց հետազոտություն անցնել կորոնավիրուսի առակայությունն ստուգելու համար: CNN հեռուստաընկերության տվյալների համաձայն, որը վկայակոչում է տեղական իշխանություններին եւ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոններին (CDC), Միացյալ Նահանգներում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդանալու 1237 դեպք, մահացել է 37 մարդ:

Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է համավարակ: ՉԺՀ-ի սահմաններից դուրս ամենից շատ վարակվածներ կան Իտալիայում, Հարավային Կորեայում եւ Իրանում: Ախտահարման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 100 երկրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս