Իտալիան 25 մլրդ եվրո կուղղորդի կորոնավիրուսից երկրի տնտեսության պաշտպանությանը

Իտալիայի Նախարարների խորհուրդը 25 միլիարդ դոլար կտրամադրի տնտեսական միջոցներով կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն:

«Մենք 25 միլիարդի վիթխարի գումար ենք տրամադրել, որը չի օգտագործվի անհապաղ, բայց, անտարակույս, կկիրառվի այս արտակարգ իրադրության բոլոր դժվարությունների հաղթահարման համար»,- հայտարարել է Կոնտեն մամուլի ասուլիսում:

Ինչպես հայտնել է Իտալիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռոբերտո Գուալտիերին, առաջին դեկրետը կոնկրետ տնտեսական միջոցներով կընդունվի մարտի 13-ին եւ դրանց կուղղորդվի 12 միլիարդ եվրո՝ ընտանիքների եւ ձեռնարկությունների օժանդակման համար: «Ոչ ոք չի կորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով»,- հավաստիացրել է նախարարը:

Ներկայում Իտալիայում արձանագրված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան 10 հազար դեպք, զոհերի թիվը մեկ օրում 463-ից աճել է մինչեւ 631, ապաքինվել է 1004 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս