Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի:
«Միջազգային հարաբերություններն այնպիսի բարձիթողի վիճակում չեն, որպեսզի անտեսվի հակամարտության գոտում տեղի ունեցողը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Ադրբեջանում շրջանառվող կարծիքներին ու ակնարկներին, թե ԼՂ հակամարտության գոտում ռազմական խնդիրներ լուծելու համար հարմար իրավիճակ է ստեղծվել աշխարհում և տարածաշրջանում։
«Ներկայումս Ռուսաստանի համար մի քանի մարտահրավեր մեկտեղվել է՝ ստեղծելով տնտեսական խնդիրներ»,- մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային վերսկսվող բանակցություններին։
Թաիլանդի քաղաքացիներից մեկի մոտ կորոնավիրուսով կրկնակի վարակվածության դեպք է արձանագրվել:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 533 հազար 897-ի:
Լոս Անջելեսի՝ Հայոց ցեղասպանության հիշատակման Միացյալ հայկական խորհուրդը, «Միավորված երիտասարդ հայեր» կազմակերպությունը և Հայոց ցեղասպանության հանձնախումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով որոշել են կասեցնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման իրենց գործողությունները:
Իսպանիայի կառավարությունն աշխատում է մի նախագծի ուղղությամբ, որը երկրում ամռան սեզոնը դիտարկում է առանց օտրաերկյա զբոսաշրջիկների՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մայիսի 10-ին սպասվող նախագահական ընտրություները փոստի միջոցով անցկացնելու գաղափարը համարում է հնարավոր լուծումներից մեկը կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակում:
Մոլդովան ընդունում է արտերկրում աշխատող և վերադառնալու որոշում կայացրած իր մեծ թվով քաղաքացիների:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը մեկ օրում ավելացել է 1459-ով՝ հասնելով 10 հազար 131-ի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոգևոր առաջնորդների հետ ոչ պաշտոնական հեռախոսային կոնֆերանսի ժամանակ նշել է, որ երկրին սպասվում է հիանալի տարի և խոստացել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին:
Բելառուսի կառավարությունը, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, քաղաքացիների համար սահմանել է ինքնամեկուսացման պահանջ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 519 հազար 195-ի:
Եվրոպական որոշ երկրներ հետզհետե հանդես են գալիս կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար սահմանված կարանտինի ռեժիմը մեղմելու տեսանկյունից:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը:
Գերմանական ավտոարտադրող BMW ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է անցնել բժշկական դիմակների արտադրության:
Իսպանիայի իշխանությունները հույս են հայտնել, որ ապրիլի 26-ից հետո երկիրը կարող է հետզհետե վերադառնալ բնականոն կյանքի:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 60 հազար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 448 հազար 564-ի:
Լիտվայի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված երկարացնում է կարանտինի ժամկետը մինչև ապրիլի 27-ը:
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1175 նոր դեպք:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն առաջիկա շաբաթներում կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք:
Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում հանվել են ելքի սահմանափակումները:
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1736 մարդ, ինչը մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 431 հազար 973-ի:
Իտալիայում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության ավելի քան 132 հազար դեպք, մի շարք շրջաններում տնից դուրս գալիս դիմակներ կրելը դարձել է պարտադիր։
Գերմանիայում, այլ երկրների համեմատությամբ, կորոնավիրուսից մահացությունների թիվը ցածր է: Առողջապահության նախարարությանը խորհրդատվական սկզբունքով աջակցող «Ռոբերտ Կոխ» ինստիտուտի փոխանցմամբ՝ Գերմանիայում, վարակվածների ընդհանուր թիվը 99 225 է։ Մահացել է 1607 հոգի։
Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ վերջին օրերին ակտիվացած քննարկումները հասան նաև հայ-ռուսական բարձրաստիճան շփումների օրակարգ։ Ինչպես հայտնի է, մի քանի հետաքրքրական տեղեկություններ հայտնվեցին շրջանառության մեջ մամուլում վերջին շաբաթների ընթացքում։ Համաշխարհային շուկայում էներգակիրների, այդ թվում՝ գազի գնի էական նվազման ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են հայ-ռուսական գազային բանակցությունները փոխադրել հայանպաստ հուն։
Իտալիայում համավարակի սկզբից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է ավելի քան 16.500 մարդ: Ու թեև այսօր արդեն նշում են վարակվածության դեպքերի նվազման մասին, սակայն եվրոպական այս երկիրը շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսից մահացությունների թվով առաջին տեղում է: