Ինդոնեզիայում գնացքի ուղեւորը սատկացրել է վագոն սողոսկած օձին:
Եվրահանձնաժողովի (ԵՀ) միջին եւ բարձրագույն օղակի մենեջերների շրջանում կանանց բաժինը 2017 թվականի նոյեմբերի 1-ի տվյալներով հասել է 36 տոկոսի՝ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ։
Գոհաբանության տոնը, կամ՝ Thanksgiving- ը, ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկն է, որը ավանդաբար նշում են ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ:
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որը վարում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
«168 Ժամի» տեղեկություններով՝ Անթալիայում ՌԴ ԱԳ նախարարը բավականին լարված բանակցություններ է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո հրաժարվել է պատասխանել նույնիսկ լրագրողների հարցերին, ինչը բնորոշ չէ նախարար Լավրովին:
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանն այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վաղը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ պատասխանեց մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին ընդունվելիք հռչակագրին:
Էդինբուրգի համալսարանի մասնագետները ենթադրում են, որ Երկրի վրա կյանքը կարող Է բերված լինել տիեզերական փոշու հոսքերով:
Նյու Յորքում Մանհեթենի «Թրամփ Սոհո» հյուրանոցը կապերը կխզի Trump Organization-ի հետ եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգանունը կհանի անվանումից, քանի որ նա ժողովրդականություն չի վայելում քաղաքում:
«Սա իր հերթական այցն է տարածաշրջան, որը շատ լուրջ, Ռուսաստանի ռազմավարական շահերից բխող կարևոր մի տարածաշրջան է, և այդ այցը կապված է այս տարածաշրջանի հեռանկարի հետ։ Այստեղ լուրջ գործընթացներ են տեղի ունենում»։
«Հռչակագրի տեքստը հրապարակված չէ։ Ամեն դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված՝ Մինսկի խմբի կողմից ընդունելի դրույթները պետք է լինեն, կամ չի կարող միայն մեկ դրույթ լինել»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին երկրի քաղաքացիներին շնորհավորել է պետական տոնի՝ Գոհաբանության օրվա առթիվ։
Մեծ Բրիտանիան 2017 թվականին վեցերորդ տեղն է իջել աշխարհի խոշորագույն տնտեսությունների վարկանիշում:
Բանգլադեշը եւ Մյանման նոյեմբերի 23-ին համաձայնագիր են ստորագրել ռոհինջա փախստականների հայրենիք վերադառնալու մասին, որոնք Բանգլադեշի ճամբարներում են գտնվում Մյանմայի Ռաքհայնի նահանգում բռնությունների սկսվելուց հետո:
Իսպանիայի իշխանությունները կդադարեցնեն վերահսկել Կատալոնիայի կառավարության հաշիվները, երբ վստահ լինեն, որ տարածաշրջանային ղեկավարությունը կատարում է օրենքը:
«Ապրիլյան թեժացումը երևի Ռուսաստանը չի հրահրել, հուսանք, որ մեր դաշնակիցն այդքան ստոր չէ, բայց ինձ թվում է՝ նա փորձեց օգտվել այդ իրավիճակից, որն Էրդողանի դրդմամբ ստեղծեց Իլհամ Ալիևը։ Այդ ժամանակ միանգամից ռուսական խաղաղապահ ուժերի մասին խոսվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը։
Ռուս զբոսաշրջիկը հրապարակել է Անդամանյան ծովում Charan 3 մոտորանավում բռնկած հրդեհից հետո մարդկանց փրկելու տեսանյութը:
«Համաձայնագրի իրականացման ընթացքից պարզ կդառնա՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես պատրաստ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր մակարդակին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկիանովը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին է հանձնել «Շիրակ» հիմնադրամի «Հակամարտությունների կանխարգելման մրցանակը», որին արժանացել է «Հրանտ Դինք» հիմնադրամը:
Զիմբաբվեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին ավելի վաղ հայտրարած Ռոբերտ Մուղաբեն անձեռնմխելիություն է ստացել քրեական հետապնդումից, ինչպես նաեւ երկրում գտնվելու անվտանգության երաշխիք:
Մեքսիկայում մի քանի բնակելի տուն է փլվել կառուցվող առեւտրական կենտրոնի փոսորակի մեջ:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Հանը հայտարարեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին՝ ժնևյան հանդիպումը։
Մեր այն հարցին, թե Թուրքիայի կողմից S-400-ների ձեռքբերումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեզ համար, նա պատասխանեց, որ բանակցությունները դրական ընթացք են ունենում, բայց պետք է արձանագրել, որ S-400-ները դեռևս Թուրքիայում չեն:
Նոյեմբերի 15-ին Արգենտինայի ռազմածովային ուժերի կորած սուզանավի անձնակազմի անդամների ազգականներն ու ծանոթները հույս ունեն, որ իրենց հարազատները կփրկվեն, նրանք հավաքվում են Մար-դել-Պլատա քաղաքում գտնվող ռազմածովային բազայի մոտ՝ սպասելով նորությունների։
Սինգապուրի իշխանությունները հայտարարել են ավտոբուսային մի քանի երթուղիների գործարկման մասին, որտեղ աշխատելու են ինքնակառավարվող մեքենաներ:
Թագավորական ընտանիքի անդամները եւ գործարարները, որոնք ընթացիկ ամսվա սկզբին ձերբակալվել են Սաուդյան Արաբիայում, բանտարկության մեջ ենթարկվում են կտտանքների, որոնք իրականացնում են Միացյալ Նահանգների մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցները:
Ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովին չեն նստեցնի ֆրանսիական բանտ, բայց նա պետք է հինգ միլիոն եվրո գրավ մուծի եւ մնա երկրում մինչեւ հետաքննության ավարտը:
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Voyager ինքնաթիռը, որը կմասնակցի Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ կորած սուզանավի որոնումներին, ժամանել է Արգենտինա:
Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:
Իսպանիայի կառավարության կողմից Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է որպես տարածաշրջանի նախկին ղեկավար թոշակ ստանալուց, որը կարող էր կազմել տարեկան 112 հազար եվրո:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը։