Իտալիայի իշխանությունները մինչև ապրիլի 12-ը կհաստատեն տնտեսության աջակցմանն ուղղված ևս մեկ փաթեթ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 940 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 47 հազարից:
Կորոնավիրուսի պատճառով Կիպրոսը ևս 14 օրով երկարաձգել է թռիչքների արգելքը:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ապրիլի 3-ից անորոշ ժամկետով մուտքի արգելք կիրառել 49 պետություններից և շրջաններից ժամանող կամ վերջին 14 օրերի ընթացքում այդ երկրներ և շրջաններ այցելած քաղաքացիների նկատմամբ:
Եվրոպան շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Այստեղ առողջապահական համակարգը ճգնաժամի եզրին է: Գերմանիան շարունակում է ընդունել հիվանդներին Ֆրանսիայից ու Իտալիայից: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ իշխանությունները հունվարից սկսած աշխարհի տարբեր երկրներից տարհանել են շուրջ 6 հազար դիվանագիտական աշխատողների ու նրանց ընտանիքների անդամների:
Նյու Յորքը շարունակում է պայքարել կորոնավիրուսի համաճարակի դեմ: Քաղաքային իշխանությոնները շատ վայրերում բացում են վրանային հիվանդանոցներ: Իրավիճակը մոտ է պատերազմականին: Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»:
Կորոնավիրուսի հասցրած վնասը մեղմելու համար ստորագրված $2,2 տրիլիոն աջակցության ակտը նախատեսում է օգնություն տրամադրել ինչպես անհատներին, այնպես էլ փոքր և մեծ բիզնեսին։
Չինաստանի բնակիչները կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կրկին վերադարձել են սննդի մեջ չղջիկներ օգտագործելուն, գրում է Daily Mail պարբերականը։
ԱՄՆ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1374 մարդ, նրանցից 588-ը՝ Նյու Յորքում:
Չինաստանում միջազգային թռիչքների քանակը մեկ շաբաթվա ընթացքում չի գերազանցի 134-ը:
Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Լիցմանը վարակվել է կորոնավիրուսով:
Նյու Յորքը, որն աշխարհում հայտնի է որպես «երբեք չքնող քաղաք», այսօր նիրհում է իր դատարկ փողոցներով:
«Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել սիրիական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Իդլիբում իրավիճակի կայունացման ուղղությամբ ռուս-թուրքական պայմանավորվածությունների կյանքի կոչման շուրջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 882 հազարը:
Մեծ Բրիտանիայում բնակչության զանգվածային թեստավորման ձգձգումը մասամբ պայմանավորված է նրանով, որ երկրում ստացված թեստերի բաղադրիչի վրա հայտնաբերվել են կորոնավիրուսային COVID-19 հետքեր, գրում է The Daily Telegraph-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը:
Իսպանիայի իշխանություննեը բացատրել են, որ չեն կարող երկրում դադարեցնել հարկերի հավաքագրումը:
Ռուսաստանի իշխանությունները կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին կպարտավորեցնեն առողջական վիճակի մասին տվյալները լրացնել հատուկ բացված էլեկտրոնային մատյանում:
Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները:
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեպ պայքարի գլոբալ դաշինք:
Պանամայի իշխանությունները փորձում են առավելագույն ձևով սահմանափակել երկրում սոցիալական կապերը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860.000-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178.335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Մոնակոյի իշխան Ալբերը բուժվել է կորոնավիրուսից:
Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
«Մարսել» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Պապ Դիուֆը մահացել է երեքշաբթի՝ կորոնավիրուսի հետևանքով:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը մարտի 31-ին կոչ է արել ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին և անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունը՝ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի նախագահ Ալիևի ռեժիմի շարունակական գրոհների պատճառով: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Պորտուի պետական հիվանդանոցը ստացել է 150 հազար բժշկական դիմակ՝ որպես նվիրատվություն պորտուգալական ֆուտբոլի աստղերից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է A Bola-ն: